Վահրամ Թաթիկյանի հացադուլի առաջին օրը խաղաղ է անցել

Վահրամ Թաթիկյանի հացադուլի առաջին օրը խաղաղ է անցել
Երգահան, գրող Վահրամ Թաթիկյանի հացադուլի առաջին օրը, իր իսկ խոսքերով՝ խաղաղ է անցել: Մենք այցելեցինք նրան այն պահին, երբ Վահրամը գիրք էր մակագրում իրեն շրջապատած ընկերների համար, որոնց խնդրում էր հեռանալ: Մտավորականին հանգիստ էր պետք: «Առաջին օրվա իմ պահանջները բավարարվել են, ես դիմել եմ ոստիկանություն, եւ նրանք երաշխավորել են իմ անվտանգությունը: Ինձ տվել են հեռախոսահամար, որ զանգահարեմ հնարավոր սադրանքների դեպքում»,- ասաց մեզ գրողը: Հիշեցնենք, որ Թաթիկյանը հացադուլ է հայտարարել նոր կառուցվող Դելֆինարիումի հարեւանությամբ, եւ հացադուլի դրդապատճառն էլ հենց Դելֆինարիումն է: Ի դեպ, պատահաբար տեղեկացանք, որ երեկ Վահրամ Թաթիկյանի դստեր ծննդյան օրն էր: Նա գտնվում է արտասահմանում` աշխատում է ՄԱԿ-ում: Շնորհավորում ենք եւ մաղթում Վահրամին տոկունություն: