Երեխան ինքնասպան է եղել դաս սովորելուց զզված

Երեխան ինքնասպան է եղել դաս սովորելուց զզված
Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Մեզ հասած հավաստի տեղեկություններով` նախօրեին կախվելու միջոցով ինքնասպան է եղել Հրազդանի բնակիչ, 15-ամյա մի աշակերտ: Պատանին ապրում էր Հրազդանի Միկրո թաղամասում` ծնողների եւ երեք քույրերի հետ: Երբ տեղի ոստիկանությունը դեպքի վայր է հասել, պարզվել է, որ պատանին նաեւ գրություն է թողել, որում գրել է, թե զզվել է դաս սովորելու, հատկապես անգլերեն սովորելու տնեցիների անդադար հորդորներից ու սպառնալիքներից: