Սեւանի մակարդակն իջնում է, բայց անհանգստանալու կարիք չկա

Սեւանի մակարդակն իջնում է, բայց անհանգստանալու կարիք չկա
Մեր տեղեկություններով՝ վերջին օրերին Սեւանա լճի մակարդակը նկատելիորեն իջել է: Դա տեսանելի է անգամ անզեն աչքով: Ի դեպ, մասնագետներն ահազանգում են, որ եթե այս տարի խիստ ձմեռ լինի, լճի մակարդակը կարող է ավելի իջնել: Բնապահպանության նախարարությունը, սակայն, Սեւանա լճին սպառնացող որեւէ վտանգ չի տեսնում: Ինչպես մեզ փոխանցեցին նախարարությունից՝ վերջին օրերի տվյալով Սեւանա լճի ջրի մակարդակը 1.899 մ 80 սմ է:



Օգոստոս ամսվա նույն ժամանակահատվածի համեմատ լճի մակարդակն իջել է 0,11 սմ-ով: Սեւանի մակարդակի իջեցումը ԲՆ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կադաստրի բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Գրիգորյանը պայմանավորեց ոռոգման սեզոնով: Ըստ նրա՝ անհանգստանալու առիթ չկա: Ամեն տարի նույն ժամանակահատվածում վիճակը նույնն է լինում, որովհետեւ ոռոգման նպատակով բացթողումներ են կատարվում, ինչի հետեւանքով էլ լճի մակարդակը նվազում է, իսկ հետո՝ ավելանում: