Ծնունդներն աճել են, աշխատողները` պակասել

Ծնունդներն աճել են, աշխատողները` պակասել
Մեզ հասած տեղեկություններով՝ Մարգարյան հիվանդանոցի տնօրեն Գեորգի Օկոեւն օրերս աշխատանքից ազատել է հիվանդանոցի 2 բաժնի վարիչներին: Մամուլում հրապարակվել էր, որ այդ հիվանդանոցում պետպատվերով ծննդաբերողներին պատշաճ ուշադրություն չեն դարձնում, ուշադրության արժանանում են հիմնականում օրական 30 հազար դրամ արժողությամբ լյուքս սենյակներ վարձած էլիտար ծննդկանները: Չնայած, որպես բարձր կարգի հիվանդանոց՝ Մարգարյանը յուրաքանչյուր ծնունդի դիմաց 140 հազար դրամ է ստանում պետությունից:



Մեր աղբյուրների փոխանցմամբ, իրականում խնդիրն այն է, որ այս հիվանդանոցում կտրուկ աճել է ծննդաբերողների թիվը, քանի որ մարզերից եւս շատ են գալիս այդ հիվանդանոց՝ ծննդաբերելու: Եթե նախկինում օրական մինչեւ 17 ծնունդ կարող էր լինել, հիմա հիվանդանոցն ընդունում է օրական մինչեւ 40 ծննդկանների, իսկ բուժանձնակազմը չի ավելացել, քանի որ հիվանդանոցի տնօրենը՝ Օկոեւը, չի ցանկանում լրացուցիչ գումար ծախսել նոր աշխատակիցներ պահելու վրա: