ՀԺԿ-ն պատրաստվում է համագումարի

ՀԺԿ-ն պատրաստվում է համագումարի
Դեկտեմբերի 4-ին կառավարության նիստերի դահլիճում կայանալու է ՀԺԿ 7-րդ համագումարը: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց ՀԺԿ քաղխորհրդի անդամ Գրիգոր Հարությունյանը, առաջիկա համագումարի օրակարգը ստանդարտ է լինելու: Համագումարի հրավիրյալների վերջնական ցանկը վերջնականապես հստակեցված չէ: Կմասնակցեն ներկայացուցիչներ ՀԱԿ անդամ կուսակցություններից: ՀԱԿ-ը չներկայացնող ընդդիմադիր դաշտից ամենայն հավանականությամբ «Ժառանգությունը» կմասնակցի ՀԺԿ համագումարին: Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀԺԿ-ի մասնակցության ֆորմատին, Գրիգոր Հարությունյանի այդ հարցը սպասվող համագումարին չի շոշափվի:



ՀԺԿ-ն 20 հազարից ավելի անդամ ունի, եւ Գրիգոր Հարությունյանի խոսքով՝ նոր անդամներով կուսակցության համալրման պրոցեսն անընդհատական է: Չնայած, որոշ դիտարկումներով, ՀԺԿ-ն այս տարիներին շատ անդամներ է կորցրել, սակայն շատ ավելի մեծ թիվ են կազմում անդամությունից ֆորմալ չհրաժարված, սակայն դե ֆակտո՝ կուսակցական գործունեությունը դադարեցրած անձինք: