«Օկուպանտն» ու իր լուսապսակ ճակատը

«Օկուպանտն» ու իր լուսապսակ ճակատը
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «օկուպացրել» է Մոսկովյան փողոցում  գտնվող «Ազգային միաբանություն» կուսակցության գրասենյակին կից զուգարանը: Բանն այն Է, որ Գեղամյանի հարկաբաժնում մեկ զուգարան է գործում, իսկ հարկում, բացի Գեղամյանի կուսակցությունից, գտնվում է նաեւ «Նանե» պարային համույթը, որի սաների հաճախումները ջղայնացրել են Արտաշես Գեղամյանին: Մեր տեղեկություններով՝ վերջինս կողպեք է տեղադրել զուգարանի վրա՝ արգելելով համույթի սաներին օգտվել զուգարանից:



Գեղամյանի քայլից վրդովված՝ փոքրիկների ծնողները բացատրություն են պահանջել, նա էլ ցնցող պատասխան է տվել: Ասել է, որ ինքն ամեն օր տեսնում է, թե երեխաները ինչ շքեղ մեքենաներով են հաճախում պարի, ուրեմն թող իրենց հարուստ պապաներն էլ զուգարանի հարցը լուծեն: Եվ առաջարկել է հենց շենքի բակում զուգարան կառուցել: