Խաչատուրովը կթողնի՞ գենշտաբի պետի պաշտոնը

Խաչատուրովը կթողնի՞ գենշտաբի պետի պաշտոնը
Սերժ Սարգսյանն առաջիկայում կադրային փոփոխություններ է սկսելու  պաշտպանության նախարարությունում: Նախագահականին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սարգսյանը մտադրվել է նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանին նշանակել ԶՈւ գենշտաբի պետի պաշտոնում: Իսկ այս պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովին՝ ռազմական տեսուչի պաշտոնում: Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, Սարգսյանն այս փոխատեղումով փորձում է մեղմել Խաչատուրովին պաշտոնանկ անելու հակառակորդների ճնշումները, որի արդյունքում կնվազեն միայն Խաչատուրովի եկամուտները, թեեւ ռազմական տեսուչի պաշտոնն ավելի բարձր է, քան գենշտաբինը:



Հիշեցնենք, որ Խաչատուրովը մի առիթով դժգոհել էր նեղ շրջապատում,  թե բանակում տիրող իրավիճակի համար իրեն են մեղադրում, մինչդեռ այդ ամենը ինքը ժառանգել է Միքայել Հարությունյանից: