75-ամյա Գուրչենկոն 35-ամյա սիրեկան ունի

75-ամյա Գուրչենկոն 35-ամյա սիրեկան ունի
75-ամյա դերասանուհի Լյուդմիլա Գուրչենկոն հեռուստաշոուի ժամանակ խոստովանել է, որ սիրահարված է: Նա սիրավեպ է սկսել 35-ամյա հայտնի դիզայներ եւ լուսանկարիչ Ասլան Ահմադովի հետ: Սովետական կինոաստղն ի լուր աշխարհի հայտարարել է իր նոր արկածի մասին՝ չվախենալով օրինական ամուսնու արձագանքից, որի հետ մինչ օրս համատեղ կյանք է վարում: Գուրչենկոն վստահեցնում է, որ սա ոչ թե պարզապես հրապուրանք է, այլ խոր զգացմունք: «Նա ցանկացած հարաբերություններում իմ պատկերացրած տղամարդու կերպարն է, միայն թե երիտասարդ է»,- խոստովանել է տարեց աստղը: