Գալուստ Սահակյանի որդու պաշտոնը կբարձրացնեն

Գալուստ Սահակյանի որդու պաշտոնը կբարձրացնեն
Մեր տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնի առաջխաղացում է սպասվում Գալուստ Գրիգորիչի ընտանիքում: Խոսակցություններ կան, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդուն՝ Տիգրան Սահակյանին, որն առողջապահության նախարարության կրթության, գիտության եւ անձնակազմի կառավարման վարչության պետն է, նշանակելու են առողջապահության փոխնախարար: Իսկ վարչապետի հանձնարարականով աշխատանքից հեռացված առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Սայադյանին, մեր տեղեկություններով, պատրաստվում են նշանակել Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն: