Գևորգ Դանիելյանը պատժվել է ԴԱՀԿ ղեկավարին չպատժելու համար

Գևորգ Դանիելյանը պատժվել է ԴԱՀԿ ղեկավարին չպատժելու համար
ՀՀ կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին աշխատանքից ազատելու հարցին։ «Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով աշխատանքից ազատվել է ՀՀ արադարադատության նախարար Գևորգ Դանիելյանը։ Մենք ձեզ հետ միասին պետք է մեծ կարևորություն տանք էթիկայի կանոնների պահպանմանը, բոլոր գերատեսչություններում պաշտոնատար անձանց պահվածքին։ Հարկադիր կատարաման ծառայության ղեկավարը թույլ է տվել էթիկայի կանոնների լուրջ խախտում։ Արադարադատության նախարարին հանձնարարվել է հրապարակային պատժել ծառայության պետին իր պահվածքի համար։ Արդարադատության նախարարը հանձնարարականը չի կատարել։ Կարծում եմ՝ դա անթույլատրելի է։ Կհամաձայնեք, որ պաշտոնատար անձանց պահվածքը, նամանավանդ ենթակաների հետ, ունի էական նշանակություն»,– նշեց Տիգրան Սարգսյանը։



Ըստ նրա՝ կառավարությունն ուզում է, որ մեր երկիրն ունենա այնպիսի ընթացք, որը ներառված է կառավարության ծրագրի մեջ, և յուրաքանչյուրի պահվածքից մեծ բան է կախված։ «Մենք պետք է խստապահանջ լինենք մեր ենթակաների նկատմամբ՝ անթույլատրելի համարելով այնպիսի պահվածքը, որն ուղղակի խաթարում է հանրության՝ մեր նկատմամբ ունեցած վստահությունը։ Այսուհետև էլ մենք լինելու ենք շատ խստապահանջ այդ առումով»,– ընդգծեց վարչապետը։



Tert.am