Նախագահին փոխարինողն արդեն Մացոն է

Նախագահին փոխարինողն արդեն Մացոն է
Կենտրոն, Նորք-Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանի նախագահ Ժորա Վարդանյանի բացակայության պարագայում սովորաբար նրան փոխարինում էր դատավոր Էդիկ Ավետիսյանը՝ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի փեսան: Ժորա Վարդանյանից հետո  դատարանի նոր նախագահ նշանակված Ռուբեն Վարդազարյանը վերջերս մեկնել է գործուղման, եւ այդ ընթացքում նրան փոխարինել է Մնացական Մարտիրոսյանը, որը հայտնի է հատկապես Կուկուի գործով, իսկ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ արձակված դատավճիռներով: Փաստորեն, իշխանությունը գնահատում է իրեն ծառայություն մատուցած անձանց: