Արդարադատության նոր նախարարը կնշանակվի այսօրվա ընթացքում

Արդարադատության նոր նախարարը կնշանակվի այսօրվա ընթացքում
Մինչեւ այսօր երեկո կնշանակվի Արդարադատոթյան նոր նախարար: Այս պաշտոնում կնշանակվի սահմանադրագետ, GTZ գերմանական կազմակերպության փորձագետ, հայտնի իրավաբան Հրայր Թովմասյանը, որի 40 տարին վերջերս է լրացել: Երեկ նա ընդունվել է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, այսօր հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանին, եւ որոշումն ըստ էության արդեն վերջնական է: Մեր ունեցած տեղեկություններով, Սերժ Սարգսյանը մինչեւ Թովմասյանի նշանակման մասին որոշում ընդունելն այս կապակցությամբ խորհրդակցել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եւ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի հետ: Երեքն էլ իրենց հավանությունն են տվել Հրայր Թովմասյանի թեկնածությանը:



Ի դեպ երեկվա դրությամբ դեռեւս շրջանառվում էին այս պաշտոնի հավակնորդների մի շարք անուններ` նախագահի խորհրդական Գեւորգ Կոստանյանի, Հանրային խորհրդի իրավական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանի, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի եւ այլն: Կարծիքներ կան, որ Հրայր Թովմասյանի թեկնածության ընտրությունը հնարավոր լավագույնն է: