Աշոտյանը չի բացառել, որ հրաժարականների ալիքը կարող է հասնել նաեւ իրեն

Աշոտյանը չի բացառել, որ հրաժարականների ալիքը կարող է հասնել նաեւ իրեն
Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 20-ին տարվա ամփոփիչ ասուլիսում անդրադարձել նաեւ իր հրաժարականի մասին շրջանառվող լուրերին: «Շաբաթ օրը Հանրապետական կուսակցության հիմնադրման 20-ամյակին  նվիրված հանդիսավոր նիստում Հայաստանի եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց պետական պաշտոնյայի նոր որակական չափանիշների նշաձողը: Ես վստահ եմ, որ  բոլոր այն պաշտոնյանները, ովքեր չեն համապատասխանելու երկրի ղեկավարի պահանջներին, չպետք է աշխատեն: Եթե այդ պաշտոնյան պետք է լինեմ ես, ուրեմն ես նույնպես չպետք է աշխատեմ»,-ասաց Աշոտյանը` հավելելով, որ իր կողմից անհամեստություն կլիներ գնահատական տալ, թե արդյոք ինքը համապատասխանո՞ւմ է այդ չափանիշներին, թե՝ ոչ:



«Ես այս 1,5 տարվա ընթացքում հասցրել եմ վաստակել շատ չկամներ, եւ շատ-շատ մարդկանց ու շրջանակների «շահերը» ոտնահարվել են եւ ես, մասամբ, օրինաչափ եմ համարում այդ լուրերի համառ շրջանառությունը որոշ լրատվամիջոցներում, որովհետեւ նաեւ ընդունում եմ դա որպես կատարած աշխատանքների գնահատական»,-հավելեց Աշոտյանը: