Հնարավոր է, որ Խոդորկովսկուն բաց թողնեն

Հնարավոր է, որ Խոդորկովսկուն բաց թողնեն
Ռուսաստանի հատուկ ծառայությունները գաղտնի բանակցություններ են վարում արտասահմանյան կոլեգաների հետ, որպիսզի 2008թ. Թայլանդում զենքի անօրինական վաճառքի մեղադրանքով ձերբակալված, հետագայում ԱՄՆ-ին հանձնված բիզնեսմեն Վիկտոր Բուտին փոխանակեն դատավճռին սպասող ЮКОС-ի նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու հետ:



Այսպիսի անսպասելի հայտարարություն է արել «Аргументы недели»-ն` հղում անելով ռուսաստանի հատուկ ծառայություններում իր աղբյուրի վրա: Ըստ պարբերականի հատուկ թղթակիցների, այս պահին գաղտի բանակցություններ են ընթանում Բուտին հայրենիք վերադարձնելու համար : Սակայն այսպես կոչված «փոխանակման ֆոնդը» այս ամռանը սպառվել է: Միակ հնարավոր տարբերակը  Միխայիլ Խոդորկովսկին է: Տեսականորեն այս զարգացումներին կարող է խանգարել Վլադիմիր Պուտինը: Սակայն ըստ ասեկոսեների, նա պատրաստ է անել գեղեցիկ ամանորյա ժեստ: