Ռոնալդինիոն լքու՞մ է Միլանը

Ռոնալդինիոն լքու՞մ է Միլանը
Բրազիլիական «Գրեմիո» ֆուտբոլային ակումբի նախագահ Պաուլո Օդոնեն հայտնել է, որ ակումբը պայմանավորվել է իտալական Միլանի կիսապաշտպան Ռոնալդինիոյի պայմանագրի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ESPN-ը: Օդոնեի խոսքերով, հիմա ֆուտբոլիստի գործակալ Ռոբերտո դե Ասսիսը Միլանի հետ կքննարիկի տրանսֆերի պայմանները: Ռոնալդինիոյի` Միլանի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է 2011թ. հունիսին, սակայն «Գրեմիոն» մտադիր է խաղացողին ստանալ հունվար ամսին: Ռոնալդինիոն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հենց այդ ակումբում, որտեղ հանդես է եկել 1998- 2001 թթ.: