Ագարակի դեպքերի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել

Ագարակի դեպքերի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել
Մեր տեղեկություններով՝ քրեական գործ է հարուցվելու հունվարի 7-ին Ագարակում տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ: Հիշեցնենք, որ քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ու գործարար Արարատ Հովհաննիսյանի միջեւ ծագած կոնֆլիկտը վերածվել է ծեծկռտուքի: Որպես մեղադրյալ կներգրավվեն հավանաբար քաղաքապետի եղբայրը` Մհեր Զաքարյանը, եւ գործարար Ա. Հովհաննիսյանը: Քրգործը հարուցվելու է «Խուլիգանություն» հոդվածի հատկանիշներով: