«Լակոտ» ասելով՝ նկատի է ունեցել Բաղդասարյանի տարիքը

«Լակոտ» ասելով՝ նկատի է ունեցել Բաղդասարյանի տարիքը
Երեկ մեր թերթին տված հարցազրույցում Տիգրան Կարապետիչը մեր թղթակցի այն հարցին, թե՝ «Հնարավո՞ր է, որ ինքը դառնա ՕԵԿ-2», վրդովվել էր եւ ասել. «Ես Արթուրիկ չեմ, նա լակոտ ա իմ դեմ, ես բոլորից բարձր եմ»: Այս տողերն առաջացրել էին ՕԵԿ-ականների զայրույթը, որոնք զանգել էին Կարապետիչին եւ հաշիվ պահանջել:



Վերջինս, արդարանալու համար, նրանց հայտարարել էր, թե նման բան չի ասել, ինքը հերքում կպահանջի «Հրապարակից»: Սակայն, զանգելով խմբագրություն, պրն Կարապետյանն ընդամենը բացատրեց, թե «լակոտ» ասելով՝ նկատի է ունեցել Բաղդասարյանի տարիքը: Ավելին՝ խնդրեց իր անունից ոչինչ չտպել, ինքն իր ասածի տերն է: Բայց մինչ ուշ գիշեր ՕԵԿ-ից զանգում էին եւ հարցնում՝ Կարապետիչը հերքում չի՞ բերել, մեզ հարյուր տոկոսով խոստացել է: