Բաքվում ուսանողի դիակ է հայտնաբերվել

Բաքվում ուսանողի դիակ է հայտնաբերվել
Բաքվի Նասիմինսկի շրջանի ուսանողական հանրակացարանում 20-ամյա տղայի դիակ է հայտնաբերվել: Ադրբեջանի բժշկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող 20-ամյա Էլվին Հասիմովի դին ընկերները գտել են իր սենյակի առաստաղից կախված: Ինքնասպանություն է սա, թե սպանություն՝ պարզ չէ:



Դատախազությունը կասկածում է, որ ուսանողին ինքնասպանության են դրդել: Հարուցվել է քրեական գործ: