Հեշտանք` սնունդ ընդունելիս

Հեշտանք` սնունդ ընդունելիս
ԱՄՆ Կոլորադո նահանգում բնակվող Գաբի Ջոնսը փող վաստակելու յուրահատուկ եղանակ է գտել: Նա ինտերնետի միջոցով վաճառում է իր` հեշտանք ապրելու տեսարանները: Խոսքը պոռնագրաֆիայի մասին չէ, քանի որ 25-ամյա Գաբին հեշտանքի հասնում է ոչ թե տղամարդու հետ հարաբերվելիս, այլ սնունդ ընդունելիս: Սա օրգանիզմի հազվադեպ հանդիպող շեղում է, որը բժիշկներն անվանում են «մշտական սեռական գրգռվածության սինդրոմ»: Առաջին անգամ նման զգացողություն Գաբին ունեցել է դեռահաս տարիքում, երբ խանութից իր սիրելի պաղպաղակն է գնել:



«Ինձ դուր էր գալիս, թե պաղպաղակն ինչպես էր հպվում իմ լեզվին: Հանկարծ ես հաճելի աղմուկ զգացի ականջներումս, մարմնիս լարվածությունն ավելացավ, եւ ես անսպասելիորեն ուժեղ հեշտանք ապրեցի, որն էլ ավարտվեց թեթեւ գլխապտույտով»,- իր կայքում գրել է Գաբին: Ի դեպ, 25-ամյա այս աղջկա «առավելությունը» խանգարում է նրան, քանի որ ամենօրյա բազմաթիվ հեշտանքների շնորհիվ նրա քաշը դարձել է 222 կիլոգրամ: Գաբին վերջերս ֆոտոսեսիայի է մասնակցել, որպեսզի իր օրինակով ցույց տա մարդկանց, որ իր նման մարդիկ կարող են ակտիվ եւ երջանիկ լինել, նաեւ փող վաստակել սեփական յուրօրինակության շնորհիվ: