Քյալյանը եւ եւս 4 ռեկտորներ հեռացվել են աշխատանքից

Քյալյանը եւ եւս 4 ռեկտորներ հեռացվել են աշխատանքից
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքէջից (edu.am), կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան», «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան», «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ», «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան», «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ռեկտորների աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ:



Նախարարի համապատասխան հրամաններով մարտի 9-ից տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ռեկտորների պաշտոնակատարներ են նշանակվել.

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան»- Կորյուն Աթոյանը,

«Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան»- Դերենիկ Դումանյանը,

«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ»- Արմեն Մազմանյանը,

«Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան»-Հովհաննես Թոքմաջյանը,

«Գավառի պետական համալսարան»- Ռուզան Հակոբյանը:



Ռեկտորների ընտրությունները տեղի կունենան համապատասխան կարգով և սահմանված ժամկետներում: