Մեր հրապարակումները տվեցին իրենց արդյունքը

Մեր հրապարակումները տվեցին իրենց արդյունքը
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ կաթողիկոսի մարտի 5-ի (մեր վերջին հոդվածն այս թեմայով տպագրվել է մարտի 4-ին) հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Բուլղարիայի հայոց թեմի Վառնայի հոգեւոր հովիվ Տ. Սարգիս քահանա Հովհաննիսյանը` հոգեւորականին անհարիր վարքագծի համար:



Կարգալույծ հոգեւորականը կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով՝ Արթուր Հովհաննիսյան: Հիշեցնենք, որ Բուլղարիայից մեզ հասցեագրված նամակները փաստում էին, որ վառնահայ համայնքը դեմ է նրան, քանի որ վերջինս ապրում է քահանային ոչ վայել: Ըստ նամակների, քահանան գիշերային ակումբում պատահած միջադեպի մասնակից էր եղել, ինչի արդյունքում մարմնական վնասվածքներ էր ստացել. այդ  մասին բուլղարական մամուլում հրապարակումներ էին եղել: Նաեւ ամուսնալուծվել էր: Օրերս քահանան եկել էր Հայաստան եւ ներկայացել կաթողիկոսին: Ապա եկեղեցական հանձնաժողովը քննարկել էր նրա հետագա ծառայության հարցը եւ որոշել կարգալույծ անել նրան: