Անկեղծ հումոր արեք
Որպես հումորի քննադատ, որպես էքսպերտ հանդես գալը ինձ կվերացնի, ես դա չեմ անի: Բայց այն, ինչ արվում է հումորի ասպարեզում, այսօր չի կարող ինձ գոհացնել: Ինչպես չի գոհացնում Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու:
Բայց դա անհատական նիշերից է, եւ ամեն մեկը մի նիշ է զբաղեցնում: Սնկի նման աճող հեռուստատեսություններից յուրաքանչյուրը կարող է աստղ պատրաստել: ...Հեռուստատեսության տնօրեններից մեկն անգամ ասել էր, որ եթե կաղամբը հեռուստատեսությամբ հաճախ ցույց տան, աստղ կդարձնեն: Մինչդեռ ճանաչում ձեռք բերող յուրաքանչյուր սուբյեկտ պետք է հասկանա, որ մեդիամագնատի մտածողությունը «շինելն» է, իսկ շինելը միայն շինարարության առումով է գեղեցիկ եւ օգտակար...
Հումորի դերն ու առաքելությունն այնքան կարեւոր է, ինչպես, օրինակ, հացն ու ջուրը: Մարդկային փոխհարաբերություններում առանց հումորի բարդ է լուծել յուրաքանչյուր խնդիր: Այն օգնում է շատ հարցերից խուսափել, շատ հարցերին ավելի թեթեւ եւ հետաքրքիր նայել: Ամեն ինչ նյութ է հումորի համար, չպետք է, սակայն, դա սարքել միջոց, դեգրադացիայի գործիք: Ինչպես նաեւ դեմ եմ իներտությանը, այն իներտությանը, որն ինչ-որ չափով դրսեւորում եմ եւ ես: Բայց հիմա «հայրենասիրության» պակաս երկրում չի զգացվում, «հայրենասերների» մեծ բանակ է աշխատում երկրի համար, իսկ այն մարդիկ, ովքեր ժամանակի ընթացքում իրենց հայրենասեր են համարել, փորձում են լռել, թաքնվել ինչ-որ անկյուններում... Որովհետեւ իներտությունը զգացվում է նաեւ մեր ազգային հոգեբանության մեջ: Ցանկության պակաս ունենք: Կեղծ հայրենասիրությունից, կեղծ սիրո պրոպագանդայից մենք պետք է ազգովի հրաժարվենք:
Ավելի լավ է սիրուց չխոսենք, սիրենք, իրականում սիրենք երկիրը, քաղաքը, մեկս մյուսին... Ամեն ինչ դեռ կորած չէ, որովհետեւ մեր պատմությունը ցույց է տվել, որ Հայաստան աշխարհն ունի վերականգնվելու հատկություն, պարզապես խնդիրն այն է, որ յուրաքանչյուրս մեր ապրելու ժամանակ պետք է ինչ-որ մի քայլ կատարենք, քայլ կատարենք նաեւ հումորի միջոցով: Իսկ դրա համար պետք է ընդամենը անկեղծ հումոր անել, անկեղծ սիրել: Այսինքն՝ ավելորդ դաստիարակչական ֆունկցիաներ մեր վրա չվերցնենք, եւ այդ դեպքում բոլոր հարցերը կընկնեն իրենց տեղը: Անկեղծության պակաս կա՝ իմիտացիոն քաղաքականությունից, հասարակության իմիտացիոն մոտեցումներից մինչեւ հումոր: Օրինակ, երբ ամբողջ աշխարհը գոռում-գոչում էր տնտեսական ճգնաժամի մասին, մենք ասում էինք՝ ճգնաժամը մեզ չի հասնի, Ներսես Երիցյանն էլ ընդհուպ ասում էր, որ դա Հայաստանը կշրջանցի...
Սամվել ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
երգիծաբան

Կարծիքներ