ՆՓԱԿ-ում նորից կինոդիտումներ են

ՆՓԱԿ-ում նորից կինոդիտումներ են
ՆՓԱԿ կինոակումբը եւ կինոգետ Ջավեն Բոյաջյանն ամեն հինգշաբթի կրկին ներկայացնելու են  համաշխարհային կինոյի լավագույն նմուշները: Երեկ ՆՓԱԿ-ում ներկայացվեց առաջին ֆիլմը` Ժան-լյուկ Գոդարի «Խենթ Պիեռոն»: Փոքրիկ կինոդահլիճը լիքն էր` մասնավորապես երիտասարդներով: Իր բացման խոսքում կինոգետ Զավեն Բոյաջյանն ասաց, որ այս նոր ցուցադրումները հնի մեխանիկական շարունակությունը չեն, սա նոր ծրագիր է, որն ավելի անմիջական է լինելու, եւ հույս հայտնեց, որ ֆիլմերի ցուցադրումից հետո կծավալվեն ակտիվ եւ առողջ քննարկումներ՝ պարզ, մարդկային ու ազատ շփումներով, ինչն այնքան պակասում է մեր իրականության մեջ: Իսկ հետագայում ֆիլմերի ընտրության հարցում կմասնակցեն նրանք, ովքեր ամենաակտիվ մասնակցությունն են բերում կինոդիտումներին: