Կանայք չեն կարող լավ գրականություն ստեղծել

Կանայք չեն կարող լավ գրականություն ստեղծել
Նոբելյան մրցանակի դափնեկիր, ազգությամբ թրինիդադցի արձակագիր Վ. Ս. Նեյփոլը բրիտանական մամուլին տված իր վերջին հարցազրույցում հայտարարել է, որ ոչ մի կին գրողի կողմից ստեղծված գրականություն չի կարող համեմատվել իր գրականության հետ, եւ ընդհանրապես նա ասել է, որ կանանց սենտիմենտալությունը, նրանց հայացքի նեղությունն ի զորու չեն արարելու իսկական գրականություն:



«Ինձ մի քանի պարբերություն կարդալն էլ բավական է` հասկանալու համար, որ սա պարզապես կանացի հերթական դատարկաբանություն է»: Վ. Ս. Նեյփոլը ժամանակին քննադատում էր նաեւ Հնդկաստանում ապրող մի շարք բարձրաստիճան կանանց:



Գրական աշխարհին հայտնի է նաեւ նրա նախկին մտերիմ ընկերոջ` Պոլ Թերուի հետ ունեցած սուր կոնֆլիկտը, որը Թերուի համար պատճառ հանդիսացավ այդ մասին գիրք հրատարակելու՝ «Սըր Վիդիայի ստվերը» վերնագրով: