Յոթ հազա՞ր, թե՞ յոթ հարյուր

Յոթ հազա՞ր, թե՞ յոթ հարյուր
Հունիսի 17-ի համարում «Երբ կոճակդ ընկնում-կորում է, նորն ես կարում» հոդվածում մենք ներկայացրել էինք ՀՀՇ վարչության քարտուղար Վահագն Հայոցյանի տեսակետը ՀՀՇ-ի պառակտման եւ նոր՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ձեւավորման վերաբերյալ:



Նա դժգոհ էր մնացել հոդվածից եւ զանգահարելով խմբագրություն նշեց, որ ՀՀՇ անդամների քանակը մենք սխալ ենք ներկայացրել՝ ոչ թե 2 հազար 500, այլ 7 հազար 500 անդամ ունի այսօր ՀՀՇ-ն:



Թեեւ ՀՀՇ ակունքներում կանգնած անձինք պնդում են, որ իշխանափոխությունից հետո, նույնիսկ ամենալավ ժամանակներում ՀՀՇ-ն 2 հազարից ավելի անդամ չի ունեցել, իսկ այսօր իրական անդամների քանակը մի քանի հարյուր է: