Մահացու վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է

Մահացու վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է
Հուլիսի 16-ին ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.10-ի սահմաններում անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջեւան ճանապարհի 57-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1986 թ. ծնված Արսեն Սաֆարյանին,  որը տեղում մահացել է, իսկ վարորդը թողնելով դեպքի վայրը` դիմել է փախուստի:



Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով կատարել է 1989 թ. ծնված Հարություն Բ.-ն:



Վերջինս հուլիսի 17-ին, ժամը 03.30-ին, ներկայացվել է քննչական բաժանմունք:



Կատարվում է քննություն:



Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը: