Ոճիր եւ պատիժ

Ոճիր եւ պատիժ
Արարատ քաղաքում սեպտեմբերի 6-ին իր անչափահաս 2 երեխաներին` 6 տարեկան Վարդանին եւ 4-ամյա Հայկին  խեղդամահ արած Ռոզա Ալոյանն անմեղսունակ է ճանաչվել: Նման եզրակացություն տվել է ստացիոնար-դատահոգեբուժական եւ դատահոգեբանական հանձնաժողովը: Ռոզա Ալոյանը տառապում է շիզոֆրենիա-պարանոիդ ցնորված զառանցանքային համախտանիշ հոգեկան հիվանդությամբ: Ըստ գործող կարգի, նախաքննական մարմինը կհարուցի բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ եւ գործը կուղարկի դատարան:



Իր հերթին դատարանը վճիռ է կայացնելու, թե որ հոգեբուժարանում է մնալու  Ռոզա Ալոյանը: Հիշեցնենք, որ երեխաներին պարանով կախելուց հետո  մայրը ներկայացել էր ոստիկանություն եւ խոստովանել մեղքը: Որոշ տեղեկություններով, Ռ. Ալոյանը դեպքից հետո 2 անգամ փորձել է ինքնասպան լինել:



Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Մելքոնյանը երկամսյա կալանքի որոշում կայացրեց 83-ամյա Ա.Ա.-ին բռնաբարած 26-ամյա Արմեն Սարուխանյանի նկատմամբ: Հիշեցնենք, որ Սարուխանյանը հոկտեմբերի 18-ին մտել էր Կողբ գյուղում ապրող տատիկի տուն եւ բռնաբարել ծեր կնոջը: