Աշխատանքային խորհրդակցություն ՀՀԿ-ում

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀԿ-ում
Երեկ ուշ երեկոյան փակ էր Մելիք-Ադամյան փողոցի ՀՀԿ-ի շենքի հարակից տարածքը: Անցորդներին առաջարկվում էր դիմացի մայթով քայլել: Շենքում նախագահ Սերժ Սարգսյանն էր, աշխատանքային խորհրդակցություն էր: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ ասաց, որ ներքաղաքական հարցեր չեն քննարկվել:



«Սա գործադիրի նիստ չէր, ընդամենը 15-20 րոպեանոց խորհրդակցություն էր, որտեղ քննարկվեցին հոկտեմբերի 30-ին ՀՀԿ-ի կողմից կազմակերպվելիք տնտեսական համաժողովի կազմակերպչական հարցերը»:



Ըստ Է. Շարմազանովի, համաժողովին մասնակցելու են բոլոր նախարարները, շահագրգիռ անձինք, փորձագետներ: Այն, ըստ մեր զրուցակցի, փակ չի լինելու՝ բաց համաժողով է, եւ քննարկվելու են Հայաստանի վրա գլոբալ տնտեսական ճգնաժամի ազդեցության, այն դիմագրավելու հնարավորությունների եւ  պատրաստվածության հարցերը: