Ո՞վ կդառնա փոխքաղաքապետ

Ո՞վ կդառնա փոխքաղաքապետ
Երեկ ՀՀԿ նիստում քննարկվել է, թե ով է զբաղեցնելու Տարոն Մարգարյանի՝ Երեւանի քաղաքապետի 1-ին տեղակալի աթոռը: Մեր տեղեկություններով, 3 թեկնածություն է քննարկվել՝ ՀՀԿ կանանց խորհրդի անդամ, ՀԷԿ-երի մասնագետ Նաիրա Նահապետյանի, մասնագիտութամբ փաստաբան, Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանի եւ Էդուարդ Մադաթյանի որդի ու Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի փեսա Արման Մադաթյանի թեկնածությունը, որը մասնագիտությամբ իրավաբան է եւ վերջերս Մոսկվայում ասպիրանտուրա է ընդունվել:



Վերջին նշանակումով Սերժ Սարգսյանը միանգամից 2 անձի կգոհացնի, որոնք կարող են առաջիկա ընտրություններում իրեն օգտակար լինել: Թե ում վրա է կանգնել ՀՀԿ ընտրությունը, կպարզվի մոտ օրերս: