Նիկոյանը կադրային փոփոխություններ է սկսել

Նիկոյանը կադրային փոփոխություններ է սկսել
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը սկսել է կադրային փոփոխություններ իրականացնել: Առաջին հերթին նա փոխել է իր թիկնազորի պետին՝ այդ պաշտոնում նշանակելով Անդրանիկ Մարգարյանի թիկնազորի պետ Վիրաբին: Նիկոյանը հավանաբար կասկածել է, որ Հովիկ Աբրահամյանի թիկնազորի պետը, որն աշխատել է նաեւ Տիգրան Թորոսյանի օրոք, հավուր պատշաճի կկազմակերպի իր անձի պաշտպանությունը: ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներից շատերը, որոնք մինչեւ երեկ երդվում էին Հովիկ Աբրահամյանի անունով, արդեն հասցրել են իրենց հավատարմությունը հայտնել Նիկոյանին: