Մանդատը քսիֆ ա, դնում ես ջեբդ՝ ֆռռում ես

Մանդատը քսիֆ ա, դնում ես ջեբդ՝ ֆռռում ես
Հարցազրույց ՀՀԿ անդամ, «Հայդուկ» հասարակական կազմակերպության նախագահ, Արագածոտնի մարզպետի եղբայր Նաիրի Սահակյանի հետ



-Պարոն Սահակյան, օրեր առաջ հայտարարել էիք պատգամավոր դառնալու Ձեր ցանկության մասին, սակայն ասել էիք, որ սպասում եք կուսակցության որոշմանը,  կայացվե՞լ է նման որոշում:



- Ոչ, քուրիկ ջան, ոչ մի խոսակցություն էլ չկա, պրոստո եղել է նախկինում ցանկություն-բան, բայց դե հիմա ցանկություն չունենք, չենք էլ ուզում դնենք, հա, ոչ էլ էս յան, էն յան ենք գնում, որ ինչ-որ դաբրո վերցնենք: Նորմալ ա, ամեն ինչ նորմալ ա: Մի երկու օր առաջ էլ մի հատ լրագրող զանգեց-հարցրեց, եթե դաբրո տան՝ կդնե՞ք, ես էլ ասի՝ խի՞ չեմ դնի: Իսկ ըտենց մարդ չկա, էլի: Հա, ճիշտ ա, առանց դեպուտատության էլ է շատ լավ, էլի, «հՉՏոՏՊվօռ ՉՏսՍ րՉՏոՏՊվՏռ րՑՈՌ»՝ էն, որ ասում են, ճիշտ ա, էլի:



- Բայց մի քանի օր առաջ Ձեր հարցազրույցում ասել էիք, որ նման ցանկություն ունեք ու սպասում եք կուսակցության որոշմանը:



- Քուրիկս, ո՞վ չունի ցանկություն դառնալ դեպուտատ, հլը մի հատ ասա: Է, հիմա մտնեք Աշտարակի շուկա, էն պամիդոր ծախողից բռնած, կանաչի ծախողից, ստայանշիկից, տաքսու վարորդից, ում մոտիկանաս, ասես՝ ուզո՞ւմ ես դառնաս դեպուտատ, կասի՞ չէ, չեմ ուզում:



- Ինչո՞վ է լավ պատգամավորի աշխատանքը:



- Դե եսիմ, քուրս, անուն ա, էլի, լավ անուն ա՝ դեպուտատ, էլի, ոնց որ մարդը երկու գլուխ ունենա մեկի փոխարեն:



- Այսինքն գործունեությո՞ւնը չէ կարեւորը, այլ անունը:



- Դե անուն է, էլի, թուղթ է, քսիֆ ա, դնում ես ջեբդ՝ ֆռռում ես:



- Առանց դրա հնարավոր չի՞ ֆռռալ:



- Մեր համար հնարավոր ա, լիչնի մեր համար հնարավոր ա: Բայց դե, հիմի ՀՀԿ-ն որոշում է կայացրել, որ թեկնածուն Թալինի քաղաքապետը պետք ա լինի, թող լինի:



- Այսինքն՝ Ձեզ արդեն ասե՞լ են, որ իզուր մի ցանկացեք, մեկ է, թեկնածուն Մնացական Մնացականյանն է:



- Ոչ, ինձ ըտենց ոչ մեկ չի կարա ասի՝ դու ցանկություն մի ունեցի, քուրիկս, բան չի՞ հո, ինձ գետը չի բերել:



- Դե, նկատի ունեի, որ տեղյակ եք, թե նման հարցերն ով է լուծում:



- Չէ, անձամբ ինձ ոչ մեկ ըտենց բան չի ասել, որ իզուր ցանկություն մի ունեցի, որովհետեւ... էդ ո՞նց է լինում, որ, ասենք, Աշտարակից 20 հազար հոգի՝ ոտքով, մարդիկ ինձ հետ գալիս են Երեւան (նկատի ունի Եղեռնի օրը՝ Լ. Շ.), քայլելով: Քայլելով մարդիկ գալիս են ու հետ են գալիս, ուրեմն ինչ-որ բան ունենք, չէ՞, դրած էս երկրի մեջ. բազմազավակ մայրերին, կարիքավորներին, սոցիալապես անապահով ընտանիքներին, ծնողազուրկ երեխաներին՝ սաղի համար լիքը լավ բաներ ենք արել: Քուրիկս, ես ունեցել եմ ցանկություն, բայց եթե էսօր ՀՀԿ-ն որոշի պաշտպանել որեւիցե մեկին, ոչ ինձ, ես պատրաստ եմ իմ ընկերներով, իմ կազմակերպությունով, գյուղացիներով, իմ բարեկամներով, Սասունի հատվածով մենք պատրաստ ենք օգտակար լինել էդ մարդուն: Իսկ ինձ աբսալյուտնի ոչ մեկ չի կանչել, չի ասել՝ իզուր մի ուրախացի, որովհետեւ ես, էլի եմ ասում՝ ես «հՉՏոՏՊվօռ ՉՏսՍ րՉՏոՏՊվՏռ րՑՈՌ»: Հասկացա՞ք: Ես էսօր ստեղ եմ, երկու ժամ հետո կարամ լինեմ Յակուտսկում ու ցանկացած երկրում, այսինքս մի երկու ժամ հետո բուկվալնը: Դրա համար էլ մենք կսպասենք, կսպասենք՝ ում առաջարկեցին, նրան էլ կընտրենք:



- Կարծես մի քիչ վատ եք զգում, որ Ձեր ասած դաբրոն Ձեզ չտվեցին: Մնացական Մնացականյանը Ձեզնից ինչո՞վ է առավել՝ Ձեր կարծիքով:



- Քուրիկս, ստեղ ավել-պակասի հարց չկա, երկուսս էլ նույն բոյի ենք, նույն ռազմերի կոստյում ենք հագնում, երկուսս էլ, հա, ըտենց բան չի, էլի: Իսկ ի՞նչ ա եղել, որ վատ զգամ:



- Նկատի ունեմ գործունեությունները:



- Դե, երեւի պետք է Մնացականյանին, 2007-ին արդեն մի անգամ պարտվել ա, հիմա ահագին աշխատանք ա տարել, ահագին, եւ էսօր պետք ա: Իմիջիայլոց ասեմ՝ նվիրված հանրապետական ա, կարգին տղա ա:



- Եվ Դուք կսատարե՞ք:



- Բա ոնց, բա ոնց: Էն էլ ոնց եմ սատարելու:



- Տեղյա՞կ եք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից նրա մրցակիցը լինելու է Արագած Ախոյանը:



- Վախեցա, վախեցա: Ով ուզում ա, թող դնի, մենք պաշտպանելու ենք Մնացին, իհարկե, եթե ՀՀԿ-ն վերջնական որոշի, որ Մնացին ա սատարելու, հիմա էս բոլորը սաղ խոսակցություններ են: Վերջնականը պետք է համագումարին կամ համագումարից հետո հայտարարի, որ Մնացական Մնացականյանն է իր թեկնածուն: Հիմա սրանք սաղ խոսակցություններ են:



- Իսկ եթե որոշեն, որ գործող պատգամավոր, ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանին են սատարում…



- Դժվար, դժվար նման որոշում կայացնեն:



- Կարծում եք Մանուկյանը չի՞ արդարացրել ՀՀԿ-ի հույսերը:



- Դե երեւի, էլի, երեւի: Իմ կարծիքով, որոշում կլինի, որ Թալինի քաղաքապետին են սատարում, եւ մենք էլ իրան կպաշտպանենք, ինքն էլ կդառնա հաջորդ դեպուտատը թիվ 15 ընտրատարածքից, մնացածը ով ուզում ա գա, իրա բախտը փորձի, թող գա-փորձի:



- Ինչպե՞ս եք պատրաստվում սատարել՝ ֆինանսական ռեսուրսներո՞վ, թե՞ ինչպես:



- Ես չգիտեմ, ես ոչ փող բաժանող եմ, ես ունեմ որոշակի ընտրազանգված՝ իմ գյուղը, հարեւան գյուղը, իմ կազմակերպության անդամները, որոնց մենք 20 տարի մենակ լավն ենք արել: Էսօր իրանք մի անգամ պիտի պետք գան: