Մարտի 12-ի` ժամը 18.30-ի դրությամբ

Մարտի 12-ի` ժամը 18.30-ի դրությամբ
Միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Փակ է Սելիմի լեռնանցքը: Սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Սևան-Դիլիջան, Ալագյազ-Ծաղկահովիտ ճանապարհահատվածները: Դժվարանցանելի են նաև Մարալիկ-Թալին ճանապարհահատվածը և Մեղրիի լեռնանցքը: 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին նշված ճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և միայն ձմեռային անվադողերով:

Կատարվում են մաքրման և մշակ! ման ինտենսիվ աշխատանքներ: