Կանգնած եմ նախագահի կողքին

Կանգնած եմ նախագահի կողքին
«Ո՞ր քաղաքական ուժն է սատարելու Ձեզ» հարցին Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը պատասխանել է. «Ինձ առաջադրում է Հայ հեղափոխական դաշնակցությունը, որովհետեւ այս տարիների ընթացքում մեր միջեւ ձեւավորվել են ընկերական եւ գործնական հարաբերություններ, եւ ես այն տեսակը չեմ, որ փչացնեմ իմ հարաբերություններն իմ ընկերների, թիմակիցների եւ այն ուժերի հետ, ովքեր ինձ վստահում են, բայց դա ինձ համար այդքան էլ կարեւոր չէ, որովհետեւ ես, որպես տեսակ, կանգնած եմ պետականության, ՀՀ նախագահի կողքին եւ ամենակարեւորը՝ իմ քաղաքացու, իմ ընտրողի եւ իմ համագյուղացու կողքին»: