Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պատգամավորների հայցադիմումը

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պատգամավորների հայցադիմումը
Ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի և ՀՀ քաղաքագետների միության աշխատակազմը տեղեկացնւմ է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Միասնական շտաբին անդամակցող ԲՀԿ և ՀՅԴ պատգամավորների հայցադիմումը:



Հայցադիմումը, որով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա պահանջվում է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասը,     31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Սահմանադրական դատարանը կքննարկի մինչև խորհրդարանական ընտրությունները` մայիսի 5-ին, առավոտյան ժամը 10-ին:



Հայցադիմումի բավարարման դեպքում մայիսի 6-ին կայանալիք քվեարկությունից հետո բոլոր ընտրատեղամասերում կհրապարակվեն ընտրություններին մասնակցած քաղաքացիների անվանացուցակները, ինչը մեծապես կնպաստի ընտրական գործընթացի մասնակիցների ճշգրիտ թվաքանակի բացահայտմանը, ընտրությունների արդյունքների հանրային արժանահավատությանը: