Անահիտ Բախշյան. Խարբերդում խայտառակ վիճակ է

Անահիտ Բախշյան. Խարբերդում խայտառակ վիճակ է
Թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատագամավորության թեկնածու Անահիտ Բախշյանը տեղեկացրեց, որ նույն ընտրատարածքն ընդգրկող «Խարբերդի հողակտորներ» կոչվող տարածքում խայտառակ վիճակ է: ՀՀԿ շտաբը տեղակայված է ընտրատեղամասի դիմաց, եւ Բախշյանի վստահված անձինք վերջինիս փոխանցել են, որ ընտրողները նախ մտնում են ՀՀԿ շտաբ, որտեղ ՀՀԿ-ական մի կին, ցուցակը ձեռքին, ինչ-որ նշումներ է անում, հավանաբար կաշառք է բաժանում, եւ ապա նոր միայն ընտրողը մտնում է ընտրատեղամաս: