«Վիզը հաստացրել ա էդ Նիկոյան ա, ինչ ա…»

«Վիզը հաստացրել ա էդ Նիկոյան ա, ինչ ա…»
Մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում իրենց հաղթանակը նշող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին բարկացրել էր ԱԺ չորրորդ գումարման նախագահ Սամվել Նիկոյանի ներկայությունը: Վետերաններին դուր էր եկել, որ բոլոր լրագրողները շրջապատել էին հանրապետական Նիկոյանին եւ քաղաքական սուր հարցեր էին տվել: Նիկոյանի հեռանալուց հետո պատերազմի վետերան Դերենիկ Փաշինյանը բարկացած բացականչել էր. «Էս ձեռքերով պիտի դրան խեղդեի, որ իմանար ինչ կա: Վիզը հաստացրել ա էդ Նիկոյան ա, ինչ ա…»: Դերենիկ Փաշինյանը տոնական օրն անընդհատ ընտրություններից էր խոսում: Նա չէր թաքցնում, որ համակրում է Գագիկ Ծառուկյանին: Փաշինյանին բարկացրել էր այն, որ մարդիկ Ծառուկյանին մեղադրում են ընտրակաշառք բաժանելու մեջ: