Պաշտոնյաները նյարդայնանում են հարցերից

Պաշտոնյաները նյարդայնանում են հարցերից
Երեկ Հաղթանակի այգում մեր լրագրողը քաղաքաշինության նախարար, ԲՀԿ շտաբի պետ Վարդան Վարդանյանին հարցրել է՝  գո՞հ է կուսակցության ստացած ձայներից, եւ ԲՀԿ-ն պատրաստվո՞ւմ է կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ: ԲՀԿ-ականը, սակայն, հարցը լսելով՝ արագ հեռացել է: Երբ լրագրողը համառել է՝ գնալով նրա հետեւից, Վարդան Վարդանյանը նետել է. «Կուլտուրայից այդքան զուրկ ե՞ք, ասացի չեմ ուզում խոսել»: Ակնհայտ է, որ ոչ ոք չգիտի իր գլխի գալիքը, եւ այն մտքից, որ շուտով հնարավոր է զրկվեն իրենց յուղոտ պաշտոններից, խիստ նյարդայնանում են: