Մհեր Սեդրակյանի ազգականն ազատության մեջ է

Մհեր Սեդրակյանի ազգականն ազատության մեջ է
Երեկ տեղեկացանք, որ Թոխմախի Մհերի՝ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի քրոջ որդու կալանքի սանկցիան փոխվել է, եւ նա ազատ է արձակվել: Դատախազության միջնորդությամբ կալանքի սանկցիան փոխվել է երաշխավորությամբ. ԱԺ երկու ՀՀԿ-ական պատգամավորների՝ Արմեն Մխիթարյանի՝ Մխիկի, եւ Շմայսի՝ Առաքել Մովսիսյանի երաշխավորությամբ Արման Բադալյանը հայտնվել է ազատության մեջ: Ինչպես ավելի վաղ գրել էինք, Մհեր Սեդրակյանի քրոջ որդին պարբերաբար հայտնվում է այս կամ այն սկանդալային պատմության մեջ: Նրա անունը կապվում էր հունիսի 22-ին Էրեբունի համայնքի Երկաթուղայինների 9-րդ փողոցում գտնվող հացի արտադրամասի մոտ Սուրեն Զորոյանի սպանության գործի հետ, ով հանցագործ աշխարհի ներկայացուցիչ է եւ հայտնի է «Բիճ» մականունով: Թեեւ ձերբակալության առիթն ապօրինի զենքն էր: Արման Բադալյանի անունը շրջանառվում էր նախկինում կատարված մի քանի հանցագործություններում եւս:



Նրան կալանավորել էին հուլիսի 7-ին: Մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 258 եւ 235 հոդվածների հատկանիշներով (խուլիգանություն եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, պահեը, իրացնելը, փոխադրելը, կրելը):