ՏԻՄ ընտրություններից ՄԻՊ-ը 37 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններից ՄԻՊ-ը 37 ահազանգ է ստացել
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ  սեպտեմբերի 9-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակը ընտրախախտումների վերաբերյալ Պաշտպանի երևանյան և մարզային գրասենյակները ստացել են 37 ահազանգ։



Շիրակի մարզ՝  11 ահազանգ,  8 արագ արձագանքում:



Լոռու մարզ՝  25 ահազանգ, 7 արագ արձագանքում:



Սյունիքի մարզ՝  1 ահազանգ:



Ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրողների անձնագրերում դրված դրոշմակնիքների սահմանված ժամկետից շուտ անհետացման կամ ընդհանրապես չանհետացման (5 ահազանգ), ընտրությունների ընթացքում անձանց կողմից ընտրատեղամաս մուտք գործելու խոչընդոտման (3 ահազանգ), քաղաքացիներին տեղամասային կենտրոններ անվճար տեղափոխելու (7 ահազանգ), ընտրակաշառքի բաժանման կամ ընտրակաշառքի խոստումների (1 ահազանգ), տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք չունեցող անձանց կողմից կենտրոն մուտք գործելու (2 ահազանգ), տեղամասային կենտրոնների դիմաց օրենքով սահմանված կարգի խախտումով կուտակումների և ընտրական քարոզչության իրականացման (15 ահազանգ) եւ այլ դեպքերի (4 ահազանգ)։



Ստացված ահազանգերը գտնվում են ուսումնասիրության փուլում, որից հետո կհարուցվեն համապատասխան վարույթներ։