Արոտօգտագործողները մոտ 100 միլիոն դրամի գույք նվեր կստանան

Արոտօգտագործողները մոտ 100 միլիոն դրամի գույք նվեր կստանան
Հինգշաբթի՝ սեպտեմբերի 27-ին հՀ կառավարությունը կքննարկի գյուղնախարարության առաջարկը գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններին գույք հանձնելու եւ նվիրաբերելու մասին: Գյուղնախն առաջարկում է  գյուղատնտեսության աջակցության  մարզային կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալներում՝ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով պետական սեփականություն գույք ներդնել:  Մարզերոյմ գույքը տատանվում է 10-10,5 միլիոն դրամի սահմաններում: Սյունիքում՝ 830 հազարանոց գույք է հանձնվելու:



Բացի սրանից, գյուղնախն աաջարկում է 9-24 միլիոն դրամ հաշվեկշռային արժեքով գույքը Հայաստանի դրամ հաշվեկշռային արժեքով գույք  նվիրաբեել մի շարք համայնքերի արոտօգտագործողների միություններին:



ԳԱՄԿ-ներին տրվելու է մեկական համակարգիչ եւ տրակտոր, իսկ արոտօգտագործողների միություններին նաեւ՝ մամլիչ-հասկահավաք:



Ըստ նախարարության, որոշման ընդունման պարագայում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համակարգի 10 կազմակերպություն (գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ) կունենա անհրաժեշտ սարքավորումներ եւ տեխնիկա, ութ համայնքի  արոտօգտագործողների կոոպերատիվներ կապահովվեն գյուղատնտեսական տեխնիկայով, էականորեն կբարելավվի ծրագրի շահառու հանդիսացող 8 համայնքի սոցիալ-տնտեսական վիճակը և կբարձրանա 10 գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի կանոնադրական գործունեության արդյունավետությունը»: