Սերժ Սարգսյանը չի խախտի օրինաչափությունը

Սերժ Սարգսյանը չի խախտի օրինաչափությունը
Վերջին շրջանում Ռուսաստանը վատ սիրեկանի նման աչալուրջ հետեւում է Հայաստանի արտաքին քաղաքական գործընթացներին, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ին եւ ԱՄՆ-ին: Սերժ Սարգսյանը չի մեկնի ԱՄՆ` մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 67-րդ նիստին, որին մասնակցելու հրավեր են ստանում անդամ երկրների բոլոր նախագահները`  երեկ մեզ ասացին նախագահի մամլո ծառայությունից: «Ինչո՞ւ»՝ «որպես օրինաչափություն, երկու տարին մեկ ենք մասնակցում»: Սերժ Սարգսյանը չմասնակցեց նաեւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Դրա փոխարեն՝ այս օրերին ԱՄՆ-ում է Էդուարդ Նալբանդյանը, որը հոկտեմբերի 1-ին ելույթ է ունենալու: Նույն ամբիոնից Մամեդյարովի ելույթը կհնչի սեպտեմբերի 28-ին: