«Վոլկ ու զայչիկ». Սամվելիկ ու Վարդանիկ

«Վոլկ ու զայչիկ». Սամվելիկ ու Վարդանիկ
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտնվել է «Զայչիկ»-ի կարգավիճակում: Եկել, տեսել է, որ «վոլկ» Վարդանը լրիվ կերել  ու մնացել է քաղաքապետարանի պատերը:  «Զայեց»-ի մեկնաբանությամբ,  «վոլկը» Գյումրին ամբողջովին մսխել է: Հեռախոսը վերցրել է, որ զանգի, ահազանգի նախագահին, տեսել է՝ հեռախոսն էլ չի աշխատում:



 



Պարտքեր են, որ իրեն  որպես ժառանգություն փոխանցել է Վարդանիկը: Ողբալի իրավիճակ է, բայց համանուն մուլտիկի հերոս զայչիկը խղճահարության հետ մեկտեղ նաեւ ծիծաղ է առաջացնում: Գյումրին հայտնվել է երգիծանքի ու հումորի ծաղկման նպաստավոր պայմաններում ու հակահարված տալու մտայնությամբ անցել են «զայեց»-ի կողմը՝ «նու զայեց…»: Ինչեւէ, սա «զայչիկ» ու «վոլկ»  կռիվ չի, ի տարբերություն մուլտի, այս խաղից երկուսն էլ գզգզված են դուրս գալու… «Զայչիկին» տվել են «գայլի» բերանը, որ հետո ողջ ազգով «գայլին» բռնեն… Անկախ ամեն ինչից, Վարդանիկը դրվելու է անելանելի վիճակում, ողջ Գյումրին, Երեւանն էլ հետը, խղջալու են  նրան ու համազգային թակարդ են լարելու, որ «վոլկին» բռնեն:  ՀՀԿ-ին էլ ի՞նչ է պետք, կասի՝ ՀՀԿ-ական վոլկին տեսե՜ք ոնց եմ բռնում ու գյումրեցիներին ազատում նրանից… Գնահատե՜լ է պետք… արժանի քվեարկությամբ, ձայների շնորհակալանքով… Մեր «վոլկին» բռնում ենք, որ ոչխարներ քիչ ուտի… Մնում է «վոլկին» զգուշացնել՝ «զայչիկին կեր ու փախիր», պոչդ խուզվելու է…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ