«Առանձնակի հարգանք ունեմ հայ ազգի նկատմամբ». Կոբզոն

«Առանձնակի հարգանք ունեմ հայ ազգի նկատմամբ». Կոբզոն
«Առաջին անգամը չէ, որ Երևանում եմ, և բարեգործական համերգն էլ առաջին անգամ չի տրվում, բայց այս մեկը ինձ համար մեծ նշանակություն ունի»,-նման հայտարարությամբ հանդես է եկել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը` այսօր կայացած ասուլիսի ժամանակ:



Արտիստը նշել է, որ ինքը` որպես հրեա, որպես ցեղասպանություն տեսած ազգի ներկայացուցիչ,  առանձնակի հարգանք ունի հայ ազգի հանդեպ:



Կոբզոնը կիսվել է նաեւ Հայաստանի հետ ունեցած իր հիշողություններով. «1988-ին, երբ Հայաստանում սկսվեցին սովի և ցրտի տարիները և ես հիշում եմ, որ եկա Հայաստան և բերեցի մարդասիրական օգնություն, քանի որ երեխաները ոչինչ չունեին ուտելու: Ես բեռնատարով շաքարավազ և ալյուր բերեցի»,- պատմել է Իոսիֆ Կոբզոնը:



Իոսիֆ Կոբզոնը ՀՀ նախագահի կողմից ստացել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, կրում է Սպիտակի պատվավոր քաղաքացու կոչում:



Հայաստանում տրվելիք բարեգործական համերգին կհնչեն Իոսիֆ Կոբզոնի հայտնի շատ երգեր, հայ հեղինակների կողմից հեղինակած երգեր: