Մոտակա ամիսներին Սարգսյան-Ալիեվ հանդիպում չի սպասվում

Մոտակա ամիսներին Սարգսյան-Ալիեվ հանդիպում չի սպասվում
Մոտակա ամիսներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում չի սպասվում.հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները տարվելու են արտաքին գործերի նախարարների մակարդակով:



Այս մասին նոյեմբերի 23-ին Երևանում` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ավարտից հետո հայտնել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:



«Ներկա պահին բանակցությունները տարվում են արտաքին գործերի նախարարների մակարդակով: Կարծում ենք, որ այդ գործընթացը մոտակա ամիսներին անց են կացվելու նախարարների մակարդակով»:



Ռուսաստանցի համանախագահի խոսքով, դժվար է ասել, թե ինչ կարող է տեղի ունենալ մոտ ապագայում:



«Եկեք սպասենք, տեսնենք ինչպես կզարգանան դեպքերը»,- նշել է Պոպովը: