Սամվել Կարապետյանին մերժել են (տեսանյութ)

Սամվել Կարապետյանին մերժել են (տեսանյութ)
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում անդրադարձել է Հանրային Խորհրդի՝ պատմության հուշարձանները մարզերից Երեւան տեղափոխելու հարցի քնննարկմանն օրերս նվիրված նիստին:



 



Հուշարձանագետը անդրադարձել է ծրագրի հեղինակ, Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանի հիմնավորումներին, ինչպես նաեւ հիշել, թե ինչպես է այդ կինը տարիներ առաջ Խցկոնքի վանքի յուրաքանչյուր լուսանկար տրամադրելու համար 5000 դրամ պահանջել, սակայն նեգատիվներին ծանոթանալու եւ անհրաժեշտ լուսանկարներն ընտրելու խնդրանքին մինչ այժմ չի պատասխանել:



 



«Դրա համար ես իսկապես չեմ ուզում, որ որեւէ հուշարձան հայտնվի որեւէ թանգարանում, իսկ առավել եւս Պատմության թանգարանում, որ լուսանկարելու համար ստիպված չլինեմ դիմել մի մարդու, ով սկզբում մի արժեք կկրակի, իսկ հետո խաբի եւ հնարավորություն չտա իբրեւ ուսումնասիրող շարունակելու իմ աշխատանքը»,- ասել է Սամվել Կարապետյանը: