Մտավոր ականներ

Մտավոր ականներ
Դերասան Աշոտ Ադամյանը գրում է. «Եթե մի կողմ դնենք բոլոր տեսակի պայմանականություններն ու տարբեր տեսակի քողարկա-վարքային կեղծ ու ազնիվ նկարագրությունները՝ երկրում բացահայտորեն առկա է երկու տեսակի բնակչություն.



 



ա. խումբ, որն ուզում է ապրել մյուսների հաշվին...



 



բ. խումբ, որը չի ուզում լինել մյուսի ճորտը»:



 



«Տխուր է, երբ ամեն մի անգրագետ, որպես անգրագետ՝ որակում է ԺՈՂՈՎՐԴԻՆ:



 



Լավ, որ ժողովրդի բավականին մեծ հատվածն անգրագետ է, մենք գիտենք... բայց մի՞թե անգրագետը չգիտի, որ մի ամբողջ ժողովուրդ չի կարող անգրագետ լինել, եւ պարզ տեսնում է, եւ գիտի, թե ով է «ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ճարտարապետը:



 



Համոզված եմ, որ չգիտի... այլապես նման անհեթեթություն դուրս չէր տա»:



 



«Երբ վերանում է մտավորականությունը, հայտնվում են մտավոր ականները»:



 



«Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպիսի իրավիճակ կլիներ Հայաստան տարածքում, եթե մեր մասին մեր իսկ բարձրագոչ պատկերացումների ու պնդումների գոնե քառորդ մասը համապատասխաներ իրականությանը:



 



Կհանդուրժեի՞նք արդյոք, որ մեր ներկան որեւէ առնչություն չունենար XXI դարի հետ:



 



Կհամաձայնեի՞նք արդյոք ամեն օր քարշ տալ մեր գլխին թափվող ստի ու կեղծիքի անպտուղ բեռը:



 



Կտայի՞նք արդյոք «բա սրանց վերջը ե՞րբ է գալու...» անողնաշար հարցը»: