Ալեն Դելոնի մասնակցությամբ կոմեդիայի պրեմիերան` Երևանում

Ալեն Դելոնի մասնակցությամբ կոմեդիայի պրեմիերան` Երևանում
Enjoy movies  և AP cinema  կինոընկերությունների համատեղարտադրությամբ «Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 18-ին` Երևանի Մոսկվա կինոթատրոնում:



Ֆիլմը բաղկացած է հինգ նովելից, որոնցից յուրաքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր` Արտեմ Ակսենենկո, Սարիկ Անդրեասյան, ԱնտոնԲորմատով, Դմիտրի Գրաչև, Կլիմ Պոպլավսկի:



Պրոդյուսերներն են`Գեորգի Մալկով, Սարիկ Անդրեասյան, Ղևոնդ Անդրեասյան, Վալերի Սահարյան, Վլադիմիր Պոլյակով:



«Շնորհավոր Ամանոր, մայրեր»  կինոալմանախը հանդիսատեսի մեծ համակրանքը վայելած «Մայրեր» ֆիլմի շարունակությունն է: Այն նկարահանվել է Ռուսաստանում  և Ֆրանսիայում:



ֆիլմի բյուջեն կազմում է 6 միլիոն դոլար, իսկ արտադրության վրա ծախսվել է 2 միլիոն դոլար: