Շտապելու բան չունեն

Շտապելու բան չունեն
ՀՅԴ-ն նախագահ Սերժ Սարգսյանի հետ հնարավոր է նորից հադիպումներ ունենա: Երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ նախորդ հանդիպման ժամանակ դեռ բոլոր հարցերը չեն քննարկվել, եւ դեռ աշխատանքները շարունակելու տեղ կա:



 



Հիշեցնենք, որ վերջերս ՀՅԴ-Սերժ Սարգսյան հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՅԴ 7 կետանոց պլատֆորմը, եւ, ըստ ՀՅԴ-ականների, Սերժ Սարգսյանը դրանցից երկուսի վերաբերյալ է անհամաձայնություն հայտնել: «Սա մեր երկիրն է, այն ժամանակ էլ մենք հանդիպում եւ քննարկում էինք նախագահի հետ հարցեր: Ով էլ լինի նախագահը, Դաշնակցությունն այն ուժն է, որ պետք է հանդիպումներ ունենա, դրա մեջ արտառոց որեւէ բան չկա»,- իր հերթին նշել է ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը: Մեր լրագրողը հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է, որ իշխանության հետ քննարկումները հող ստեղծեն համագործակցության համար, Ռուստամյանը պատասխանել է. «Սպասենք` ընտրություններն ավարտվեն, ընտրություններից հետո մենք մեր գնահատականը կտանք կամաց-կամաց, շտապելու խնդիրը ո՞րն է»: Չե՞ք բացառում համագործակցությունը,շ՝ պնդել է մեր լրագրողը: «Այն, ինչ բացառում ենք, գրել ենք»,-ասել է նա՝ նկատի ունենալով նախագահական ընտրությունների վերաբերյալ իրենց հայտարարությունը: Արդյո՞ք հնարավոր է, որ ՀՅԴ-ն հետագայում կոալիցիա կազմի իշխանության հետ, Ռուստամյանը դարձյալ չի բացառել. «Սպասենք` ընտրություններն ավարտվեն»: