Անկո՞ւմ, թե՞ վերելք

Անկո՞ւմ, թե՞ վերելք
Արծրուն Պեպանյանը գրում է. «Պահն առավել քան ճակատագրական է:



 



Հանրության համար իշխանությունները գոյություն չունեն:



 



Հանրության համար ընդդիմությունն արդեն գոյություն չունի:



 



Սա իրականում դրական պահ է, քանի որ հանրությունը ձերբազատվում է պատրանքներից եւ ստանում իր ներսը սթափ հայացքով նայելու հնարավորություն:



 



Բայց նաեւ ահավոր վտանգավոր իրավիճակ է՝ հանրությունն իրեն զգում է անսպասելի որբացածի, լքվածի, զենքերը կորցրած ու շրջափակման մեջ հայտնված զորաջոկատի հոգեվիճակում: Նման իրավիճակում անցանկալի ամեն դրսեւորում հնարավոր է ինքնախեղումից մինչեւ վերջնական անձնատուր լինելը, տարաչափ բունտից մինչեւ վրիժառություն:



 



Պահը ճակատագրական է՝ հանրությունը թողնված է ինքն իրեն. նա կամ իր մեջ ուժ է գտնում վիճակը հաղթահարելու, կամ խարխլվում է վերջնականապես:



 



Նման իրավիճակները որոշ հանրությունների մահվան են տարել:



 



Նման իրավիճակները որոշ հանրությունների մեծ Վերելքի են դրդել:



 



Եվ այստեղ առանձին անհատների կողմից ահազանգի կոչ հնչեցնելը երկրորդական է՝ այդ կոչը հնչեցված է... Հայրենի Հողի, Նախնիների, Հայրենիքի Ոգու կողմից:



 



Եվ լսողները լսել են:



 



Մնում է, որ նրանց թիվն անհրաժեշտից պակաս չլինի:



 



Եվ շատ մոտ ապագայում կտրվի «Անկո՞ւմ, թե՞ վերելք» հարցի պատասխանը»: