Առցանց վիկտորինա` մեծ մրցանակներով

Առցանց վիկտորինա` մեծ մրցանակներով

ԵՄ կենտրոնը Եվրոպական միության թեմայով առցանց վիկտորինա է հայտարարում: Առաջին մրցանակը նոութբուք է, երկրորդը` նեթբուքը, երրորդը` Քինդլ-էլեկտրոնային գիրք:



Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի խոսքերով, վիկտորինան կոչված է լինելու ինչխես կրթական, այնպես էլ ժամանցային, մարդկանց հետաքրքրական փաստեր և օգտակար տեղեկատվություն տալով Հայաստանում ԵՄ գործունեության մասին: «Անգամ եթե մարդիկ ճիշտ պատասխանները չգիտեն, նրանք կարող են օգտագործել ԵՄ կենտրոնի կայքէջը` ԵՄ-Հայաստան համագործակցության մասին ավելին տեղեկանալու համար», նշեց դեսպանը:



Վիկտորինան կազմված է 16 հարցերից` պատասխանների տարբերակներով, որոնք հարկ է նշել և ողջ հարցաշարը կզբաղեցնի 10-15 րոպե ժամանակ գիտակ մարդու դեպքում և քիչ ավելին այն անձանց դեպքում, որոնք անհրաժեշտություն կունենան սեղմել հղումները ավելին իմանալու համար: Վիկտորինային կարող են մասնակցել միայն Հայաստանի բնակիչները և այն առցանց հասանելի կլինի մինչև 2013թ.-ի դեկտեմբերի 1-ը: Հիմնական բոլոր մրցանակները վիճակահանությամբ կորոշվեն այն անձանցից, ովքեր ճիշտ են պատասխանել բոլոր 16 հարցերին:



Ի հավելումն հիմնական մրցանակներին` ԵՄ կենտրոնը կտրամադրի նաև ԵՄ կենտրոնի լոգոն կրող պիտույքներով պայուսակ և կկազմակերպի մեկօրյա միջոցառում` Երևանում գտնվող ԵՄ կենտրոն հրավիրելով բոլոր նրանց, ովքեր մասնակցել են վիկտորինային ու բոլոր հարցերին տվել ճիշտ պատասխան: Միջոցառումը կկենտրոնանա երեք կարևոր հարցերի վրա. ԵՄ-Հայաստան հարաբերություններ, ԵՄ զարգացման համագործակցություն Հայաստանում և ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի ներկայացում:



Մասնակցեք վիկտորինային` հետևելով այս հղմանը. http://eucentre.am/eu-armenia-quiz-2013/



Մինչև վիկտորինային մասկացելը  ծանոթացեք ընդհանուր դրույթներին և պայմաններին:



Հաջողություն յուրաքանչյուրին: